• Latest news

Ինչպե՞ս պաշտպանվել նոր կորոնավիրուսից, եթե պատրաստվում եք մենել Չինաստան

23 հունվարի, 2020  20:35

2019-nCoV նոր կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ դեռեւս չկա, դրա համար, եթե պատրաստվում եք մեկնել Չինաստան, արժե մտածել այն մասին, թե ինչպես պաշտպանվել վարակվելուց։ Դա հատկապես հրատապ է քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց համար, չէ՞ որ հենց նրանց մոտ է բարդությունների առաջացման ամենաբարձր ռիսկը։

Նշենք, որ վիրուսի մասին լիարժեք տեղեկատվություն առայժմ չկա, եւ երբ գիտնականները դրա մասին ավելին իմանան, ավելի շատ կլինեն դրանից պաշտպանվելու միջոցների մասին խորհուրդները։ Իսկ առայժմ NEWS.am Medicine-ի  խմբագրությունը խորհուրդ է տալիս հետեւել հետեւյալին.

  • Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք վիրուսը փոխանցվում է օդակաթիլային, թե կենցաղային շփման ճանապարհով։ Ուստի, վարակման երկու հնարավոր  ճանապարհներն էլ պետք է նկատի ունենալ։ Փորձեք խուսափել մարդաշատ վայրերից։ Այնտեղ, որտեղ շատ մարդիկ կան, այդ թվում հանրային տրանսպորտում, կրեք բժշկական դիմակներ, որոնք խորհուրդ է տրվում փոխել 30-40 րոպեն մեկ։
  • Փորձեք չմոտենալ այն մարդկանց, ովքեր հարբուխ, ջերմություն եւ ՍՇՎ այլ նշաններ ունեն։ Այդպես է սովորաբար դրսեւորվում 2019-nCoV կորոնավիրուսը։
  • Հաճախ օդափոխեք սենյակը, որտեղ գտնվում եք։ Հնարավորության դեպքում խոնավ մաքրություն կազմակերպեք։
  • Կեղտոտ ձեռքերով մի կպեք ձեր դեմքին, քթին, աչքերին եւ շուրթերին։
  • Որքան հնարավոր է հաճախ լվացեք ձեռքերը։
  • Ավելի զգույշ եղեք ծովամթերքների հետ. գուցե հենց դրանք են վիրուսի աղբյուրը։ Անբավարար ջերմային մշակման դեպքում դրանք կարող են ձեզ համար վտանգ ներկայացնել։
  • Փորձեք չսնվել այն հաստատություններում, որոնք վստահություն չեն ներշնչում։ Սնվեք միայն այն վայրերում, որտեղ հստակ հետեւում են հիգիենայի կանոններին։
  • Եթե վերադարձել եք Չինաստանից եւ տկարություն եք զգում, անպայման դիմեք բժշկի եւ պատմեք, թե որտեղ եք եղել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։