• Latest news

Հնարավո՞ր է արդյոք Չինաստանից ծանրոցների միջոցով վարակվել կորոնավիրուսով

23 հունվարի, 2020  19:30

Չինաստանից ծանրոցները սպառնալիք չեն ներկայացնում մարրդկանց համար՝ չկա որեւէ ապացույց, որ դրանց միջոցով կարելի է վարակվել 2019- nCoV կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով «Ալիէքսպրես Ռուսաստան» ընկերության ներկայացուցչին։

Ավելի շատ տեղեկատվություն այդ մասին կարող է հայտնվել փակ նիստից հետո, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրավիրել է այդ վիրուսի եւ դրա տարածմանը դիմակայելու ուղիների քննարկման համար։

Չինական China Post փոստային ծառայությունը խոստացել է հատուկ ուշադրություն դարձնել ծանրոցներին, որոնք անցնում են Ուհան քաղաքի բաժանմունքով, հենց այնտեղ է սկսվել վարակի բռնկումը եւ հենց այնտեղ է գրանցվել վարակի դեպքերի մեծ մասը։ Այդ քաղաքով անցնող ծանրոցները խոստացել են լրացուցիչ ախտահանել։

Հիշեցնենք, որ անհայտ ծագումով պնեւմոնիայի բռնկման մասին հայտնի էր դարձել 2019թ․ դեկտեմբերին։ Պարզվել է, որ պնեւմոնիայի պատճառը 2019-nCoV կորոնավիրուսն է, որն, ըստ վերջին տվյալների, 17 մահվան պատճառ է դարձել։ Մահացու վիրուսով վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Ուհան քաղաքում։ Երկրի իշխանությունները փակել են այդ եւ երկու այլ քաղաքների ելքն ու մուտքը։ Բացի այդ, վիրուսի տարածման պատճառով հունվարի 25-ից կփակվի երկրի գլխավոր թանգարանային համալիրի՝ Պեկինում Արգելված քաղաքի (Գուգունի) հասանելիությունը։

Վարակման դեպքեր են գրանցվել նաեւ Չինաստանի սահմաններից դուրս՝ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թաիլանդում, ԱՄՆ-ում եւ Սինգապուրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է