• Latest news

2019 թվականին նույն հիվանդանոցի 19 բուժքույր 19 երեխա է ունեցել

24 հունվարի, 2020  12:25

Ամերիկյան Օմահա քաղաքի (Նեբրասկայի նահանգ) նույն հիվանդանոցի 19 բուժքույր 2019 թվականին 19 երեխա է ունեցել։

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, նման թվաքանակով բուժքույրերի նախածննդաբերական եւ հետծննդաբերական շրջանում միաժամանակյա բացակայությունը լուրջ խնդիր է դարձել հիվանդանոցի ղեկավարության համար։ Անձնակազմի անբավարարության հարցոը լուծելու համար ստիպված ժամանակավոր բուժքույրեր են վարձել, որոնք սովորաբար աշխատում են սահմանափակ ժամանակով եւ ստանում են ավելի բարձր աշխատավարձ, քան հաստիքային բուժքույրերը։

Բուժքույրերը պատմել են, որ միաժամանակյա հղիությունն ու ծննդաբերությունները մոտեցրել են իրենց։

«Մենք կարողացանք համեմատել, կիսվել խորհուրդներով եւ պարզապես հարցնել մեկս մյուսին, թե ինչ են անում նրանք, ով է վատ զգում, ով՝ ոչ, ամեն բան այս ուղղությամբ»,- ասել է հիվանդանոցի աշխատակցուհի Քիմ Նաբիթին։

Լուսանկարը՝ @MeaningOfCare

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել