• Latest news

Մահացել է ԱՀԿ գործադիր տնօրեն, բժիշկ Պիտեր Սալաման

24 հունվարի, 2020  17:14

Այսօր՝ հունվարի 24-ին, մահացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն, բժիշկ Պիտեր Սալաման: Այս մասին Twitter-յան իր պաշտոնական էջում հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը:

«Ես խորապես վշտացած ու դառնացած եմ իմ գործընկեր եւ ընկեր, բժիշկ Պիտեր Սալամայի անսպասելի մահվան կապակցությամբ, որը ԱՀԿ գործադիր տնօրենն էր…Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Պիտերի ընտանիքին, նրա ընկերներին եւ գործընկերներին»,- նշել է նա:

Դոկտոր Սալաման ԱՀԿ-ում սկսել է աշխատել 2016 թվականից: Մինչ այդ նա աշխատել է ՅՈՒՆԻՍԵՖ-ում որպես տարածաշրջանային տնօրեն, որը համակարգում էր մերձավորարեւելյան եւ հյուսիսաֆրիկյան ուղղություները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է