• Latest news

Չինական կորոնավիրուսը հասել է Ավստրալիա. Ինչպե՞ս են գործերը մյուս երկրներում

25 հունվարի, 2020  11:21

Չինական 2019-nCoV կորոնավիրուսը հասել է Ավստրալիա. վիրուս եւ թոքաբորբ են ախտորոշել բռնկման էպիկենտրոն Ուհանից Վիկտորիա նահանգի Մելբուռն քաղաք եկած պացինետի մոտ:

Տեղական իշխանությունները հայտնում են, որ պացիենտի վիճակը հիմա կայուն է, նա բուժում է ստանում:

Այս պահին հայտնի է այս վիրուսի հետեւանքով մահվան 41 դեպքի եւ վարակման ավելի քան 1300 հաստատված դեպքի մասին: Այսօրվա դրությամբ քիչ չեն վարակված բուժաշխատողները:

Պացիենտների մեծ մասը չինական Ուհան քաղաքում են, այնտեղ էլ գրանցվել է մահվան դեպքերի մեծ մասը՝ 41-ից 38-ը: Չնայած քաղաքը, ինչպես եւ շատ այլ քաղաքներ, կարանտինի մեջ են, հիվանդությունը շարունակում է տարածվել այլ քաղաքներում ու երկրներում:

Կորոնավիրուսով վարկավելու 5 դեպք է գրանցվել Թաիլանդում, 3-ական դեպք՝ Սինգապուրում, Ֆրանսիայում եւ Թայվանում, 2-ական դեպք՝ Ճապոնիայում, Վիետնամում, Հարավային Կորեայում եւ ԱՄՆ-ում եւ մեկ դեպք՝ Նեպալում:

Հիշեցնենք, որ 2019-nCoV կորոնավիրուսի աղբյուր է համարվում Ուհանի շուկայի ծովամթերքը. հենց դրանցից են վարակվել առաջին պացիենտները: Սակայն, ինչպես հետո է պարզվել, հիվանդությունը փոխանցվում է նաեւ մարդուց մարդուն:

Հիվանդության հիմնական ախտանշաններն են՝ ջերմության բարձրացում, ուժասպառություն եւ խորխով հազ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել