• Latest news

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 132-ի, օտարերկրացիներին տարհանում են

29 հունվարի, 2020  09:42

Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 132-ի, իսկ վարակվածների թիվը գերազանցել է 6000-ը։ Այս մասին տեղեկացնում է globalnews.ca.-ն։

125 մահ գրանցվել է Հուբեյ նահանգում, որտեղ սկսվել է բռնկումը, մյուսները՝ այլ նահանգներում։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ մահացածների մեծ մասը 60 տարեկանից մեծ պացիենտներ են, եւ նրանց հիվանդության պատմության մեջ նշված են ուղեկից քրոնիկական հիվանդություններ։

Ստեղծված իրավիճակում շատ երկրներ սկսել են տարհանել իրենց քաղաքացիներին եւ դեսպանությունների ու հյուպատոսությունների աշխատակիցներին։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեպքեր են գրանցվում նաեւ այլ երկրներում՝ Ճապոնիայից մինչեւ Ֆրանսիա եւ Ավստրալիա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է