• Latest news

Ի՞նչ վերահսկողություն է իրականացվում Հայաստանում Չինաստանից եկած մարդկանց նկատմամբ

29 հունվարի, 2020  12:44

Հայաստանի սահմաններին մասնագետները չափում են Չինաստանից եկած բոլոր մարդկանց ջերմությունը, որպեսզի ժամանակին հայտնաբերեն կորոնավիրուս ունեցող պացիենտներին եւ մեկուսացնեն նրանց։ Քանի որ հիվանդությունը վարակիչ է անգամ գաղտնի շրջանում, երբ ջերմություն եւ այլ ախտանշաններ դեռ չկան, մասնագետները նաեւ 14-օրյա վերահսկողություն են սահմանում եկածների նկատմամբ։ Այս մասին լրագրողներին ասացին առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը եւ Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության եւ վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

Սահմանին բոլոր ժամանածները՝ թե՛ Հայաստանի քաղաքացիները, թե՛ զբոսաշրջիկները, ինչպես նշեց Լիանա Թորոսյանը, լրացնում են հատուկ քարտեր կոնտակտային տվյալներով եւ տեղեկատվությամբ այն մասին, թե որտեղ են ապրելու, ուր են այցելելու։ 14 օրվա ընթացքում, ըստ վերջին տվյալների՝ այդքան է տեւում հիվանդության գաղտնի շրջանը, մասնագետները պետք է հետեւեն այդ մարդկանց վիճակին. այցելեն նրանց, չափեն ջերմությունը, իմանան նրանց վիճակի մասին զանգերի միջոցով։ Կորոնավիրուսի ամենափոքր կասկածի դեպքում նրանց մեկուսացնելու են եւ կատարելու են անհրաժեշտ հետազոտությունները՝ պարզելու համար, թե կա արդյոք թոքաբորբ նրանց մոտ, որը կորոնավիրուսի ամենից հաճախ հանդիպող բարդությունն է։

Մասնագետների խոսքով՝ Չինաստանից եկող ինքնաթիռներում բոլոր ուղեւորները նստում են դիմակներով, որպեսզի կանխվի վարակի տարածումը, եթե հանկարծ ուղեւորներից մեկը վարակված լինի։ Քանի որ Չինաստանից Հայաստան ուղիղ չվերթ չկա, բոլոր ուղեւորներին մինչեւ մեր երկիր հասնելը ստուգում են նաեւ տարանցման երկրներում։

Կորոնավիրուսից պաշտպանության ապահովման նպատակով հունվարի 26-ից արգելվել է Հայաստան չինական մթերքների եւ բաղադրամասերի ներկրումը։

Ինչ վերաբերում է Չինաստանից ուղարկվող ծանրոցներին, դրանք, ըստ Լիանա Թորոսյանի, վտանգ չեն ներկայացնում, քանի որ վիրուսի բազմացման համար անհրաժեշտ են նպաստավոր պայմաններ եւ կենդանի օրգանիզմ, որտեղ վիրուսը բազմանում է 14 օրվա ընթացքում։ Առարկաների մակերեսին վիրուսների գոյատեւման եւ բազմացման համար անհրաժեշտ պայմաններ չկան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել