• Latest news

Նոր կորոնավիրուսն ավելի շատ մարդկանց է սպանել, քան 2003-2004 թվականներին ատիպիկ թոքաբորբը

3 փետրվարի, 2020  18:03

2019-nCoV կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբն ավելի շատ մարդկանց է սպանել, քան Չինաստանում 2003-2004 թվականներին բռնկված ատիպիկ թոքաբորբը, հաղորդում է BNO News-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին:

Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսի հետեւանքով զոհվել է 362 մարդ, իսկ ատիպիկ թոքաբորբի համաճարակի ժամանակ՝ 349 մարդ:

Ինչ վերաբերում է վիրուսի տարածվածությանը՝ Հոնկոնգի համալսարանի գիտնականները պնդում են, որ նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը 2020 թվականի հունվարի 25-ի դրությամբ կազմում են գրեթե 75 815-ը, ինչը 10 անգամ ավելին է, քան պաշտոնական թվերը:

Վիրուսի տարածվածության տեսական մոդելավորման հիման վրա գիտնականները եզրակացրել են, որ յուրաքանչյուր մարդ, որը վիրուսով վարակվել է դեկտեմբերին, կարող է վարակել 2-3 մարդու: Հիվանդների թիվը կրկնապատկվում է ամեն 6-4 օրը մեկ:

Պաշտոնապես հաստաված դեպքերի թվի եւ հաշվարկային թվի միջեւ անհամապատասխանությունը բացատրվում է նրանով, որ հիվանդությունը միանգամից չի արտահայտվում, եւ մինչեւ 14-րդ օրը մարդկանց մեծ մասը չի իմանում, որ վարակվել է:

Գիտնականների խոսքով՝ նույնիսկ մահացության ցածր մակարդակի դեպքում կարող են ավելի շատ մահվան դեպքեր լինել, եթե վիրուսը սկսի լայնորեն տարածվել: Սեզոնային գրիպից ամեն տարի մահանում է 290 000-650 000 մարդ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել