• Latest news

Չինական կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 493-ի

5 փետրվարի, 2020  09:48

Չինական կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 493-ի: Վերջին տեղեկություններով՝ հաստատված է 24 555 դեպք, որոնցից 3223-ը (13 տոկոսը) կրիտիկական վիճակում են:

Ինչպես հայտնում է worldometers.info-ն, 907 պացիենտներ կորոնավիրուսային վարակից արդեն բուժվել են:

Չինաստանի Առողջապահության ազգային կոմիտեի տվյալներով՝ կորոնավիրուսի հետեւանքով մահացած մարդկանց գրեթե 80 տոկոսը 60 տարեկանից մեծ էր, 75 տոկոսի մոտ եղել են քրոնիկական հիվանդություններ՝ դիաբետ կամ սիրտ-անոթային հիվանդություններ:

Կոնորավիրուսի բռնկման էպիկենտրոնն է չինական Ուհան քաղաքը, բայց վարակման դեպքեր են գրանցվել աշխարհի 28 երկրներում:

Ինֆեկցիայի նվազագույնը 10 նոր դեպք են հայտնաբերել Տոկիոյից ոչ հեռու Յոկոգամայի նավահանգստում զբոսաշրջային նավում. նավում է եղել Հոնկոնգից 80-ամյա տղամարդ, որը վարակված էր եւ վարակել է մյուսներին: Ճապոնիայի իշխանությունները կարանտին են սահմանել այդ նավի 3700 ուղեւորների համար՝ վարակի տարածում թույլ չտալու համար:

Նոր դեպք են գրանցել նաեւ Կանադայում՝ նա 50 տարեկան կին է, ում մոտ էին եկել Ուհանից ազգականները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել