• Latest news

Ինչու՞ ամռանը չարժե կոֆեին օգտագործել

12 հուլիսի, 2014  18:53

Ամռանը խորհուրդ չի տրվում կոֆեին պարունակող խմիչքներ օգտագործել, պնդում է ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության իրավաբանական ապահովության բաժնի պետ Նունե Բակունցը։

Եկեք հասկանանք, թե ինչու։

Կոֆեինը խթանում է նյարդային համակարգը, ինչի հետեւանքով այն սկսում է ավելի ինտենսիվ կերպով աշխատել։ Սակայն խնդիրն այն է, որ ամռանը օրգանիզմն առանց այն էլ բավականաչափ ինտենսիվ է աշխատում՝ գերտաքացումից եւ մի շարք այլ խնդիրներից խուսափելու համար, իսկ կոֆեինն, իր ազդեցությամբ, էլ ավելի է լարում եւ հոգնացնում այն։

Կոֆեին պարունակող խմիչքներ օգտագործելով՝ մարդն ասես «առանց այն էլ արագ վազող ձիուն էլ ավելի արագ վազել է ստիպում», նշում է Նունե Բակունցը։ Կարճաժամկետ հեռանկարում ձին գուցեեւ կարող է ավելի արագ վազել, ինչպես եւ օրգանիզմը կարող է կոֆեինի ազդեցությամբ որոշ ժամանակով թարմանալ, էներգիայով լցվել, բայց հենց ազդեցությունն անցնի, այն կսկսի ավելի արագ թուլանալ եւ հոգնել։

Ամռան տապին կոֆեինի չարաշահումը կարող է նաեւ երկարաժամկետ խնդիրներ առաջացնել. գերհոգնածության եւ մշտական լարվածության պատճառով օրգանիզմը կարող է հյուծվել եւ իմունիտետի թուլացման պատճառ դառնալ:

Բացի այդ, ամռան ամիսներին զգացվող հոգնածությունը եւ գրգռվածությունը հաճախ օրգանիզմի ջրազրկմամբ են պայմանավորված, այդ իսկ պատճառով, ինչպես Նունե Բակունցն է մատնանշել, «արթնանալու» եւ օրվա ընթացքում լավ ինքնազգացողություն ապահեվոլու համար հարկ է օրվա ընթացքում մեծ քանակությամբ հեղուկ օգտագործել՝ մաքուր ջրի կամ թանի տեսքով։

«Եթե 2 օր անընդմեջ 1.5 լիտրից ոչ պակաս ջուր խմեք՝ կզարմանաք՝ տեսնելով, որ թեեւ շոգ է եւ շատ եք քրտնում, բայց հոգնած եւ  հյուծված տեսք չունեք, որովհետեւ պարզապես չեք ջրազրկվել», - բացատրել է Նունե Բակունցը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել