• Latest news

Երևանի դպրոցներից մեկում Ա H1N1 ավելի քան 10 դեպք է գրանցվել. աշակերտների մեկ երրորդը չի եկել դպրոց

7 փետրվարի, 2020  12:37

Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում ավելի քան 10 ուսանող հիվանդացել է A H1N1 գրիպով, որը ժողովրդի մեջ «խոզի գրիպ» են կոչում:

Դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը NEWS.am Medicine-ի թղթակցին տված հարցազրույցում նշեց, որ գրիպի հաստատված դեպքերի թիվը 10-ից ավել է, պարզապես դեռ ոչ բոլոր ծնողներն են տեղեկանքներ բերել դպրոց:

Առաջին հերթափոխով այս դպրոցում 1500 աշակերտ է սովորում, որոնցից 452-ն այսօր բացակայում է: Երկրորդ հերթափոխով կա 360 աշակերտ, բայց քանի որ երկրորդ հերթի դասերը դեռ չեն սկսվել, առայժմ հայտնի չէ, թե նրանցից քանիսը դպրոց կգան:

Հետաքրքիր է, որ դեպքերի մեծ մասը գրանցվել է երրորդ, յոթերորդ եւ իններոդ դասարաններում:

«Կան դասարաններ, որտեղ ոչ մի դեպք չի գրանցվել, եւ կան այնպիսինները, որտեղ գրանցվել է միանգամից 4-5 դեպք: Բայց ամենից շատ հիվանդացել են երրորդ, յոթերորդ եւ իններոդ դասարաններում», - ասաց տնօրենը:

Նրա խոսքով` դպրոցը ջեռուցվում է, ինչպես հարկն է. դասարաններում օդի ջերմաստիճանը 20-22 աստիճան է, միջանցքներում`19-20 աստիճան:

Սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների եւ գրիպի տարածումը կանխելու համար, տնօրենի խոսքով, բուժքույրերը զննում են երեխաներին դպրոցի մուտքի մոտ, իսկ ընդմիջումների ժամանակ շրջում են միջանցքներով: Եթե նրանք գրիպի ախտանիշներով երեխա են նկատում, ապա մեկուսացնում են նրան եւ կանչում ծնողներին, որպեսզի երեխային տանեն տուն կամ բժշկի: Սակայն բուժքույրերը եւս նշում են, որ դպրոցում կարող են լինել երեխաներ, որոնք դեռ հիվանդության ախտանիշներ չունեն, բայց որոնք արդեն հիվանդ են և կարող են վարակել ուրիշներին:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների` սեզոնի սկզբից Հայաստանում հիվանդների կենսաբանական նմուշների 740 հետազոտություն է անցկացվել, արդյունքում 18.5 տոկոսի մոտ A H1N1 գրիպ է հայտնաբերվել, 5.5 տոկոսի մոտ` B տիպի գրիպ, իսկ 24.7 տոկոսի մոտ` սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաներ, այդ թվում` ռինովիրուսներ, ադենովիրուսներ, շնչառական սինցիտիալ վիրուսներ եւ այլն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է