• Latest news

2019 թվականին Արցախում ծնվել է 2073 երեխա՝ 1058 տղա եւ 1015 աղջիկ, ծնվածներից 31-ը զույգեր են

7 փետրվարի, 2020  16:46

2019 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 1994 երեխա, որոնցից 1015-ը տղաներ են, 979-ը՝աղջիկներ:

Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ծնվել է 1698 երեխա: Շրջաններից՝ առավելագույն ծնունդները գրանցվել է Մարտակերտում՝ 159 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 88, Հադրութում՝ 36, Շահումյանում՝ 9 և Քաշաթաղում՝ 4:

Հարկ է նշել, որ Արցախից ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 81 նորածին:

Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը տարվա ընթացքում կազմել է 2073 երեխա, որոնցից 1058-ը՝տղաներ են, 1015-ը՝ աղջիկներ:

Ընդհանուր ծնունդներից 31-ը զույգեր են:

ԱՀ առողջապահության նախարարությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում պետական ու բարեգործական միջոցներով բուժհաստատությունների շենքային պայմանների բարելավման և սարքավորումների արդիականացման ուղղությամբ:

2019 թվականին բարեգործական հիմունքներով վերանորոգվել ու բժշկական ժամանակակից սարքավորումներով համալրվել է Հադրութի շրջանային բուժմիավորման ծննդաբերական բաժանմունքը։ Պետական միջոցներով վերանորոգվել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի մանկաբարձական բաժանմունքի ծննդաբերական բլոկը, հետծննդաբերական հիվանդասենյակները, նորածնային բաժանմունքը և համալրվել համապատասխան գույքով։

2019 թվականի դեկտեմբեր ամսին շահագործման է հանձնվել Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նորակառույց շենքը, որտեղ գործում է բժշկական ժամանակակից սարքավորումներով հագեցած ծննդաբերական բաժանմունք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել