• Latest news

Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 910-ի. Վերջին օրվա ընթացքում գրանցվել է մահվան գրեթե 100 դեպք

10 փետրվարի, 2020  09:05

2019-nCoV կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 910-ի: Միայն վերջին օրվա ընթացքում գրանցվել է մահվան 97 նոր դեպք: Մահվան բոլոր դեպքերի, երկուսից բացի, գրանցվել են մայրցամաքային Չինաստանի տարածքում: Մահվան մեկական դեպք է գրանցվել Հոնկոնգում եւ Ֆիլիպիններում:

Ըստ worldometers.info-ի տեղեկությունների՝ վարակման հաստատված դեպքերի թիվը կազմում է 40 553, որոնցից 6494-ը կրիտիկական վիճակում են: Առողջացել է 3324 պացիենտ:

Նոր կորանվիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը արդեն անցել է 2003 թվականի ատիպիկ թոքաբորբի (SARS, ծանր սուր շնչառական համախտանիշ) եւ 2012 թվականի MERS-ի համաճարակների զոհերի ընդհանուր թիվը. 2003-ին ավելի քան 2 տասնյակ երկրում մահացել էր 774 մարդ, իսկ MERS-ի հետեւանքով՝ 858 մարդ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է