2019-nCoV կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 910-ի: Միայն վերջին օրվա ընթացքում գրանցվել է մահվան 97 նոր դեպք: Մահվան բոլոր դեպքերի, երկուսից բացի, գրանցվել են մայրցամաքային Չինաստանի տարածքում: Մահվան մեկական դեպք է գրանցվել Հոնկոնգում եւ Ֆիլիպիններում:
Ըստ worldometers.info-ի տեղեկությունների՝ վարակման հաստատված դեպքերի թիվը կազմում է 40 553, որոնցից 6494-ը կրիտիկական վիճակում են: Առողջացել է 3324 պացիենտ:
Նոր կորանվիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը արդեն անցել է 2003 թվականի ատիպիկ թոքաբորբի (SARS, ծանր սուր շնչառական համախտանիշ) եւ 2012 թվականի MERS-ի համաճարակների զոհերի ընդհանուր թիվը. 2003-ին ավելի քան 2 տասնյակ երկրում մահացել էր 774 մարդ, իսկ MERS-ի հետեւանքով՝ 858 մարդ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր