• Latest news

Կինը որովայնում 6 կիլոգրամանոց քաղցկեղային ուռուցքը շփոթել է հղիության հետ

12 փետրվարի, 2020  16:34

Մեծ Բրիտանիայի Հարթֆորդշիր կոմսության Ուոլթեմ Քրոսս քաղաքից 22-ամյա Քեթի Հոլմսը կարծել է, թե հղի է, սակայն պարզվել է, որ նրա որովայնում 6 կիլոգրամանոց չարորակ ուռուցք կա:

The Sun-ի հաղորդմամբ՝ 2016 թվականի սեպտեմբերին, երբ Քեթին աշխատում էր ավտոլցակայանում, նրա մոտ տարօրինակ ախտանիշներ են սկսվել՝ սրտխառնոց, գլխապտույտ եւ որովայնի ուժեղ ցավեր: Բժիշկները ենթադրել են, թե նրա մոտ գաստրոէնտերիտ է, եւ դեղեր են նշանակել: Սակայն դեղերը աղջկան չեն օգնել, եւ նա դիմել է հիվանդանոց նույն բողոքներով:

3 շաբաթ անց նրա մոտ ուժեղ գլխացավեր եւ մշտական թուլություն է սկսվել: Բացի այդ, նրա որովայնը մեծացել է եւ կլորացել: Քեթին կարծել է, թե հղի է: Նրա մտերիմները եւս այդպես են մտածել:

2016 թվականի դեկտեմբերին Քեթին սուր ցավ է զգացել որովայնում: Հայելու մեջ նայելով՝ նա սարսափահար է եղել, քանի որ որովայնը սկսել է կախվել: Նա անհապաղ դիմել է հիվանդանոց, որտեղ, վերջապես, ՈւՁՀ են արել: Հետազոտությունը ցույց է տվել նրա որովայնում 6 կիլոգրամանոց քաղցկեղային ուռուցքը:

2017 թվականի հունվարի 17-ին աղջկան վիրահատել են, եւ ուռուցքը հեռացրել են մեկ ձվարանի հետ միասին: Անալիզները ցույց են տվել, որ դա կիստա է եղել, որը քաղցկեղային հյուսվածքներ է պարունակել:

Այժմ աղջիկն իրեն լավ է զգում: Ավելին, տեղի ունեցածը չի ազդել նրա ֆերտիլության վրա, իսկ 2018 թվականի ապրիլին նա աղջիկ է ունեցել:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ