• Latest news

Կուշտ նախաճաշ. ինչո՞ւ է այն այդքան կարեւոր

22 փետրվարի, 2020  14:23

Կուշտ ու առատ նախաճաշից հետո մարդու մարմինը մոտ 2 անգամ ավելի շատ էներգիա է ծախսում մարմնի տաքացման համար, քան նույն քանակությամբ կալորիաներով ճաշից հետո: Այս մասին հայտնում են Լյուբեքի համալսարանի գիտնականները:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ գիտնականները փորձ են անցկացրել, որի շրջանակներում ստուգել են, թե որքան էներգիա է արտադրում 16 կամավորի օրգանիզմը: Տղամարդկանց ցերեկային սննդակարգը բաղկացած էր թեթեւ նախաճաշից եւ կուշտ ճաշից, կամ` առատ նախաճաշից եւ ցածր կալորիականությամբ ճաշից: Ընդ որում, անկախ նախաճաշի կալորիականությունից, ընդհանուր առմամբ, կամավորները հավասար քանակությամբ սնունդ էին սպառում եւ գտնվում էին նույնանման պայմաններում:

Պարզվել է, որ առավոտյան տղամարդկանց մարմինը տաքանալու վրա մոտ 2.5 անգամ ավելի շատ էներգիա է ծախսում, քան ցերեկը: Եվ այրված կալորիաների քանակը ուղղակիորեն կախված էր նրանից, թե որքանով է կուշտ եղել նախաճաշը:

Գիտնականները վստահ են, որ այս հայտնագործությունը պետք է հիմք դառնա նիհարելուն միտված սննդակարգի համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել