• Latest news

«Լա Սկալա» օպերային թատրոնը փակ է, զանգվածային միջոցառումները չեղարկվել են. կորոնավիրուսի պատճառով Իտալիայի հյուսիսը կարանտինի մեջ է

24 փետրվարի, 2020  10:53

Իտալիայի հյուսիսում COVID-19 նոր կորոնավիրուսի հետեւանքով երեք մարդ է մահացել, իսկ վարակվածների ընդհանուր թիվը 150-ից անցնում է: Երկրի իշխանությունները սրա հետ կապված հայտարարել են կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ միջոցառումներ ձեռնարկելու մասին: Մասնավորապես՝ մի քանի քաղաքներ կարանտինային ժամկետով փակվել են, շատ բնակավայրերում չեղարկվել են բոլոր խոշոր զանգվածային միջոցառումները:

BBC-ն հայտնում է, որ վիրուսային ինֆեկցիայի տարածումը կանխելու նպատակով Վենետիկի իշխանությունները որոշել են ամենամյա կառնավալը ժամկետից վաղ ավարտել: Դրանից բացի, Միլանում փակվել է «Լա Սկալա» օպերային թատրոնը, իսկ մոդելյոր Ջորջո Արմանին միլանյան «Նորաձեւության շաբաթի» շրջանակում վերջին հավաքածուի ցուցադրությունն անցկացրել է «փակ դռների» հետեւում:

Առայժմ հայտնի չէ, թե Իտալիայում ինչպես է առաջացել կորոնավիրուսը բռնկումը: Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ Իտալիայում գրանցվել է վարակման 157 դեպք, եւ հիմա Իտալիան վարակվածների թվով աշխարհում երրորդ տեղն է գրավում Չինաստանից (77 345) ու Հարավային Կորեայից (763) հետո: Իտալիան առաջ է անցել Ճապոնիայից, որտեղ (չհաշված Diamond Princess նավի պացիենտներին) գրանցվել է վարակման 146 դեպք:

Հիշեցնենք, որ վերջին տեղեկություններով՝ կորոնավիրուսն արդեն խլել է 2619 կյանք, իսկ հաստատված դեպքերի թիվն արդեն անցել է 77 500-ից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել