• Latest news

Ո՞ր երկրներում են արդեն կորոնավիրուսի դեպքեր գրանցվել

24 փետրվարի, 2020  12:15

Կորոնավիրուսի բռնկումը սկսվել է Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից, սակայն վիրուսի դեպքեր են արդեն գրանցվել աշխարհի 33 երկրներում:

worldometers.info/coronavirus/-ի տվյալներով՝ վարակման ամենից շատ դեպքեր են գրանցվել Չինաստանում՝ 77 345: Միայն վերջին օրում հաստատվել է 409 նոր դեպք, իսկ զոհերի թիվը հասել է 2592 (գումարած 150՝ վերջին օրերին): 24 800 պացիենտ ապաքինվել է, սակայն դա չի նշանակում, որ նրանք չեն կարող նորից վարակվել: Ըստ ստացված տեղեկությունների՝ վիրուսի դեմ իմունիտետ չի առաջանում: 11 477 պացիենտ է գտնվում Չինաստանի հիվանդանոցներում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում:

Դեպքերի թվով երկրորդ տեղում է Հարավային Կորեան, որտեղ արդեն գրանցվել է վարակման 763 դեպք, ընդ որում՝ 161-ը վերջին մի քանի օրում: 7 պացիենտ է մահացել, 18-ը ապաքինվել է, 7-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Անցած հանգստյան օրերին երրորդ տեղում է հայտնվել Իտալիան, որտեղ գրանցվել է 157 վարակման դեպք, 3-ը՝ մահվան ելքով: Երկու մարդ ապաքինվել է, 26-ը գտնվում է ծանր վիճակում: Երկրի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ միջոցառումներ ձեռնարկելու մասին: Մասնավորապես, մի քանի քաղաքներ կարանտինի համար փակվել են, շատ բնակավայրերում չեղարկվել են բոլոր խոշոր զանգվածային միջոցառումները:

Չորրորդ տեղում է Ճապոնիան՝ 146 վարակման եւ 1 մահվան դեպք: 23 պացիենտ ապաքինվել է, 7-ը գտնվում է ծանր վիճակում:   

Մասնագետներն առանձին դիտարկում են Diamond Princess զբոսանավի դեպքը, որում, չնայած երկարատեւ կարանտինին, գրանցվել է կորոնավիրուսի 691 դեպք, 3 պացիենտ մահացել է:

Սինգապուրում գրանցվել է վարակման 89 դեպք, մահվան դեպքեր չեն եղել: Հոնկոնգում վարակվել է 74 մարդ, 2-ը մահացել է:

Վերջին տվյալներով՝ Իրանում վարակվել է 43 մարդ, 8 մարդ է մահացել: Վարակվածների թվով Իրանն այսօր գտնվում է 7-րդ տեղում (չհաշված Diamond Princess-ը): Իրանում 1 պացիենտ է ապաքինվել, ծանր/ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների մասին տեղեկություն չի հաղորդվում:

Թաիլանդում եւ ԱՄՆ-ում գրանցվել է 35-ական դեպք, Թայվանում՝ 28, Ավստրալիայում եւ Մալայզիայում՝ 22-ական, Գերմանիայում եւ Վիետնամում՝ 16-ական, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄԷ-ում՝ 13-ական դեպք: Կորոնավիրուս է ախտորոշվել նաեւ Ֆրանսիայում 12 պացիենտի մոտ, մեկը՝ մահվան ելքով: Կանադայում եւ Մակաոում՝ 10-ական, Ֆիլիպիններում եւ Հնդկաստանում՝ 3-ական, Իսրայելում, Ռուսաստանում եւ Իսպանիայում՝ 2-ական դեպք:

Մեկական դեպք է գրանցվել Բելգիայում, Կամբոջայում, Եգիպտոսում, Ֆինլանդիայում, Լիբանանում (ընդ որում, այդ պացիենտը Լիբանան է մեկնել Իրանից), Նեպալում, Շրի Լանկայում, Շվեդիայում եւ Իրաքում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել