• Latest news

Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման 95 անալիզ է անցկացվել. նախարար

27 փետրվարի, 2020  12:24

Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման 95 անալիզ է անցկացվել, որոնց արդյունքները բացասական են եղել: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր կորոնավիրուսի ախտորոշման 850 լաբորատոր թեստ կա, եւ եւս 3000 թեստ կստացվի մոտ ժամանակներս:

Վերջին 2 օրում, նախարարի խոսքով, հայ-իրանական սահմանը հատել է 69 բեռնատար: Հայաստանի տարածքում բոլոր բեռնատարերին ուղեկցել են մասնագետները, ապրանքները բեռնվել են հատուկ կետերում, որից հետո մեքենաները վերադարձել են Իրան:

Բացի այդ, երեկ Իրանից ժամանել է ՀՀ 52 քաղաքացի, նրանց եւս ուղեկցել են մասնագետները: Բոլոր քաղաքացիների ինքնազգացողությունը լավ է եղել:

Նախարարի խոսքով՝ այսօր շատերը պնդում են, թե բժշկի զննումն ու ջերմությունը չափելը բավարար չեն, սակայն համաճարակաբանական տեսանկյունից ավելի արդյունավետ միջոց պարզապես գոյություն չունի:

«Հնարավոր ամեն ինչ արվում է՝ կանխելու վարակի ներթափանցումը Հայաստան»,- վստահեցրեց նախարարը:

Նա հիշեցրեց, որ Իրանում, վերջին տվյալներով, վարակվել է 139 մարդ, մահացել՝ 19-ը: Վրաստանում երեկ երեկոյան մեկ պացիենտի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել. նա Վրաստան էր մեկնել Իրանից: Սահմանին նրա հետ շփված 4 մարդու մեկուսացրել են եւ թեստ անցկացրել, արդյունքները բացասական են եղել:    

Նախարարը նաեւ հիշեցրեց, որ նոր կորոնավիրուսը գրեթե չի տարբերվում H1N1 գրիպից: Պացիենտների մեծ մասն ապաքինվում է, ավելին՝ մեծ մասն ապաքինվում է նույնիսկ առանց բուժման, պացիենտների միայն 5 տոկոսն է բարդությունների հետ բախվում:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։