Ամռան ամիսներին ջրազրկման դեմ միջոցառումներն առավել կարեւորություն են ձեռք բերում, հիշեցնում է FoxNews-ը: Որպես կանոն, առաջին հերթին օրական ամենաքիչը ութ բաժակ ջրի մասին է խոսվում. բայց մի՞թե հնարավոր է այդքան ջուր խմել, եւ ինչպե՞ս ավելի հաճելի ու առողջարար այլընտրանք գտնել:
Շատերը կզարմանան՝ լսելով, թե ջրի անհրաժեշտ պաշարի 20 տոկոսը կարելի է սննդամթերքի օգնությամբ համալրել: Սակայն հատապտուղներն, օրինակ, ջրի 90 տոկոսից ավել բաղադրություն ունեն: Եթե մի փոքր ստեղծագործաբար մոտենաք օրգանիզմի՝ ջրով ապահովման գործին, ապա կարող եք գեղեցիկ եւ հաճելի լուծումներ գտնել: Օրինակ՝ ելակի եւ արքայախնձորի կամ ազնվամորու խառնուրդը, վրան էլ՝ մի փոքր կիտրոնի հյութ ավելացված, սառը վիճակում անհամեմատ ավելի առողջարար եւ հաճելի այլընտրանք է՝ սովորական ջրի համեմատ:
Իսկ ահա յոգուրտը, 88 տոկոս ջրից բացի, այնպիսի առողջարար սնուցիչներ է պարունակում, ինչպիսիք են կալցիումը, D վիտամինը, բազմատեսակ սպիտակուցներ եւ պրոբիոտիկներ: Ծարավն առավելապես հագեցնելու համար այն կարելի է խնձորի, դեղձի կամ գազարի մանր կտորներով մատուցել:
Իսկ նախաճաշին բջջանյութով հարուստ վարսակի ալյուրից պատրաստված ուտեստը միաժամանակ նաեւ ջրազրկումից խուսափելու հրաշալի միջոց կծառայի:
Ստորեւ ջրի բաղադրությամբ հարուստ մի շարք այլ սննդամթերքներ ենք ներկայացնում.
- Կիվի
- Տանձ
- Սպանախ
- Ձմերուկ
- Նեխուր
- Վարունգ






