• Latest news

Կորոնավիրուսը թափանցել է արդեն աշխարհի 84 երկիր, զոհերի թիվը հասել է 3286-ի

5 մարտի, 2020  09:34

Կորոնավիրուսն արդեն թափանցել է աշխարհի 84 երկիր, զոհերի թիվը հասել է 3286-ի, վարակվածների՝ 95 483-ի: Առողջացել եւ հիվանդանոցներից դուրս է գրվել 53 688 պացիենտ:

Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ հիմա բուժում է ստանում 38 509 պացիենտ, որոնցից 6420-ը (17 տոկոս) ծանր կամ կրիտիկական վիճակում է, մնացյալի մոտ բարդություններ չկան, եւ վիճակը կայուն է:

Չինաստանը հիվանդացությամբ եւ մահացությամբ նախկինի պես առաջին տեղում է: Այստեղ գրանցվել է վարակման 80 430 եւ մահվան 3013 դեպք: Վերջին տեղեկություններով՝  Հարավային Կորեայում կա վարակման արդեն 5766 եւ մահվան 35 դեպք: Իտալիայում՝ վարակման 3089 դեպք եւ 107 մահվան ելք, Իրանում՝ 2922 վարակված եւ մահվան 92 դեպք:

Հայաստանում վարակման նոր դեպքեր չեն հայտնաբերվել. անցկացվել են կորոնավիրուսի ստուգման ավելի քան 135 լաբորատոր թեստեր, բոլորը եղել են բացասական, բացի մեկից՝ Իրանից եկած վարակված տղամարդը դեռեւս բուժվում է, նրա հետ շփված բոլոր մարդիկ դեռեւս մեկուսացված են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է