• Latest news

210 կգ կշռող կինը երկու անգամ նիհարել է զվարճանքի այգի անհաջող այցից հետո (ֆոտո)

5 մարտի, 2020  19:37

Շոտլանդիայից 25-ամյա Ֆիոնա Ուեսթը, որը 210 կգ էր կշռում, երկու անգամ նիհարել է զվարճանքի այգի անհաջող այցից հետո: Այնտեղ նրան չեն թողել օգտվել ատրակցիոնից քաշի պատճառով:

Daily Mirror-ի հաղորդմամբ՝ կինը տառապել է մորբիդային ճարպակալումից:

«Ես մանկուց խոշոր եմ եղել եւ նիհարելու բազմաթիվ միջոցներ եմ փորձել, դիմել եմ սննդաբաններին: Ոմանք ինձ ասում էին, որ ես կմահանամ՝ չապրելով մինչեւ 30 տարեկանը»,- պատմել է նա:

Նրա խոսքով՝ իրեն ոչինչ չի օգնել: Սակայն երբ մի անգամ նա այցելել է Ֆլորիդայում Disney World եւ Universal Studios-ի զվարճանքների այգի, նա որոշել է լրջորեն հետեւել իր առողջությանն ու նիհարել:

Կնոջ խոսքով՝ դա խթան հանդիսացավ, որպեսզի նա նիհարի:

Կինը հրաժարվել է փասթֆուդերից, սկսել է առողջ սնունդ ուտել եւ մարզասրահ այցելել: Այդ փոփոխությունների շնորհիվ նա ավելի քան 100 կգ է կորցրել:

Այժմ Ֆիոնան նոր նպատակ ունի՝ նիհարել մինչեւ 80 կգ: 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել