• Latest news

10 մարդ Ծաղկաձորում կարանտինային մեկուսացման մեջ է. նախարար

12 մարտի, 2020  11:12

Կորոնավիրուսով 3 պացիենտի հետ շփված 10 մարդ կարանտինային մեկուսացման մեջ է Ծաղկաձորում: Այս մասին կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ նշված պացիենտների հետ շփված մի քանի մարդկանց մեկուսացրել են՝ կարանտինի մեջ են բնակության վայրում, բայց բացառված չէ, որ այսօրվա ընթացքում նրանցից մի քանիսին կտեղափոխեն Ծաղկաձոր, որտեղ դեռեւս գտնվում  է 31 մարդ, որոնք շփվել էին Իրանից վերադարձած կորոնավիրուսով առաջին պացիենտի հետ:

Նախարարը հիշեցրեց, որ հաստատված կորոնավիրուսային ինֆեկցիայով 4 պացիենտից 3-ի մոտ ոչ մի ախտանշան չկա, չորրորդի մոտ թոքաբորբ է, ունի ջերմություն, եւ նա սիմպտոմատիկ բուժում է ստանում:

Նախարարը  նաեւ նշեց, որ վերջին 3 պացիենտները վերադարձել են Իտալիայից, եւ ժամանելիս նրանց մոտ ոչ մի ախտանշան չի եղել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել