• Latest news

Հնարավոր է՝ մարտի 15-ին Իտալիայից վերադարձող քաղաքացիներին 2 շաբաթով մեկուսացնեն. նախարար

12 մարտի, 2020  13:50

Հաշվի առնելով Իտալիայում համաճարակաբանական ծանր իրավիճակը՝ քաղաքացիներին, որոնք մարտի 15-ին այնտեղից վերադառնալու են, կարող են Հայաստան ժամանելուն պես անմիջապես 2 շաբաթով մեկուսացնել՝ կարանտինի մեջ պահելով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ այս կապակցությամբ վերջնական որոշում դեռ չեն ընդունել, բայց իրադարձությունների զարգացման այսպիսի տարբերակը բացառված չէ:

Նախարարը նաեւ նշեց, որ առայժմ հայտնի չէ, թե այս պացիենտներին կոնկրետ որտեղ կմեկուսացնեն, բայց դա միանշանակ հիվանդանոց չի լինի: «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց կտեղափոխեն միայն նրանց, որոնց մոտ հիվանդության ախտանիշներ կլինեն:

Հիշեցնենք, որ Իտալիայում, վերջին տեղեկություններով, գրանցվել է արդեն կորոնավիրուսով վարակվելու հաստատված 12 462 դեպք եւ դրա հետեւանքով 827 մահ: Այս պահին Իտալիան աշխարհում 2-րդ տեղում է (Չինաստանից հետո) թե՛ վարակակիրների թվով, թե՛ մահվան դեպքերի թվով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել