• Latest news

Ինչո՞ւ է Իտալիայում եւ Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ավելի վատ, քան Չինաստանում

13 մարտի, 2020  15:10

COVID-9 կորոնավիրուսի էպիեկնտրոն է համարվում Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքը: Եվ մինչ օրս հենց Չինաստանում է մեծ կորոնավիրուսով վարակվածների եւ մահացածների թիվը՝ 80 814 եւ 3177, համապատասխանաբար: Առաջին հայացքից կարող է թվալ, որ այլ երկրներում վարակման դեպքերը ավելի քիչ են, սակայն իրականում այժմ Իտալիայում, Իրանում եւ Հարավային Կորեայում իրավիճակն ավելի լուրջ է, քան Չինաստանում:

Պարզենք, թե ինչու է այդպես.

Վերջին տվյալներով՝ Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 15 113 դեպք: Իտալիայի բնակչությունը կազմում է մոտ 60,48 մլն, եւ այդ երկրում 1 մլն բնակչությանն ընկնում է վարակման 250 դեպք: Համեմատության համար՝ Չինաստանում 1 մլն բնակչությանն ընկնում է 56,1 դեպք՝ գրեթե 5 անգամ քիչ: Այդպիսով, այսօր Իտալիան կորոնավիրուսի ամենաբարձր տարածվածությունն ունեցող երկիրն է համարվում:

Ավելին, Իտալիայում արդեն գրանցվել է մահվան 1016 դեպք: Համեմատության համար՝ Չինաստանում, որի բնակչությունը կազմում է 1,386 մլրդ, համաճարակի ամբողջ ընթացքում գրանցվել է մահվան 3177 դեպք:

Հարավային Կորեայում, վերջին տվյալներով, գրանցվել է վարակման 7979 դեպք՝ 1 մլն բնակությանն ընկնում է 155,6 դեպք: Սակայն Հարավային Կորեան հայտնի է նրանով, որ այնտեղ թեստ են հանձնում նույնիսկ թեթեւ ախտանիշներ ունեցող պացիենտները: Այդ պատճառով այնտեղ կորոնավիրուսից մահացության մակարդակը ցածր է՝ 71 դեպք:

Նորվեգիայում գրանցվել է վարակման 805 դեպք՝ մեկ շնչին ընկնում է 148 դեպք:
Համեմատության համար՝ Իրանում գրանցվել է վարակման արդեն 10 075 դեպք. 1 մլն բնակչությանն ընկնում է վարակման 120 դեպք: Գրանցվել մահվան 429 դեպք: Այդպիսով, Իրանը մեկ շնչին ընկող դեպքերի թվով աշխարհում 4-րդ տեղում է Իտալիայից, Հարավային Կորեայից եւ Նորվեգիայից հետո, իսկ Չինաստանը 11-րդ տեղում է:

Դանիայում գրանցվել է վարակման 675 դեպք՝ 1 մլն բնակչությանն ընկնում է 116,4 դեպք, Շվեյցարիայում՝ 868 դեպք՝ 1 մլն բնակչությանն ընկնում է 100,3 դեպք: Բահրեյնում, Կատարում եւ Շվեդիայում վիրուսի տարածվածությունը եւս բարձր է, քան Չինաստանում:

Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցվել է վարակման 8 դեպք՝ 1 մլն բնակչությանն ընկնում է մոտ 2.7 դեպք:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է