• Latest news

Եթե դիմակը 3-4 ժամը մեկ չփոխվի, այն ավելի վտանգավոր կլինի, քան առանց դիմակի քայլելը. նախարար

19 մարտի, 2020  16:23

Բժշկական դիմակներ գնելու քաղաքացիների ձգտումն այնքան էլ տեղին չէ, քանի որ սովորական բժշկական դիմակները չեն ապահովում կորոնավիրուսով վարակվելուց պատշաճ պաշտպանություն: Ավելին՝ եթե դիմակը 3-4 ժամը մեկ չփոխվի, այն ավելի վտանգավոր կլինի, քան առանց դիմակի քայլելը, քանի որ ժամանակի ընթացքում դիմակի վրա են հավաքվում ե՛ւ վիրուսներ, ե՛ւ միկրոօրգանիզմներ, ե՛ւ փոշի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ վիրուսներով վարակվելուց կարող են պաշտպանել միայն N95 եւ FFP-3 դիմակները, ընդ որում՝ դրանք պետք է կիպ նստեն դեմքին: Անհրաժեշտ է նաեւ աչքերը փակող ակնոց, սակայն այս բոլոր միջոցներն անհրաժեշտ են բուժաշխատողներին, որոնք աշխատում են հաստատված ախտորոշմամբ պացիենտների հետ: Իսկ Հայաստանում փողոցներում դիմակով քայլելը ոչ մի իմաստ չունի:

Նախարարը նշեց, որ առաջիկայում Հայաստան կբերվի 3,5 մլն դիմակ: Այսօր շուկայում կա մինչեւ 1 մլն դիմակ, բայց գլխավոր խնդիրն այն է, որ այն բարձր գնով է գնվել, ուստի եւ թանկ է վաճառվում: Այսպես՝ միջազգային շուկայում 1 դիմակը գնել են 85 դրամով, մինչդեռ նախկինում գնում էին  2-5 դրամով:

Թորոսյանը նշեց, որ առողջապահության նախարարությունն աշխատում է հիվանդանոցների կարիքների համար դիմակների կենտրոնացված գնումներ կատարել, եւ այսօր գլխավոր խնդիրը դրանք տեղափոխելու համար լոգիստիկ ուղիներ գտնելն է:

Նախարարի խոսքով՝ Չինաստանը նախկինում աշխարհում դիմակների ամենախոշոր մատակարարն էր, եւ երբ մատակարարումները պակասեցին, դա հանգեցրեց ամբողջ աշխարհում լուրջ դեֆիցիտի: Նույն Իտալիայում՝ իր զարգացած տնտեսությամբ, այսօր դիմակների դեֆիցիտ կա, քանի որ դրա արտադրությունը ձեռնտու չէր, Չինաստանից նումուծելը շատ ավելի էժան էր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։