• Latest news

Աշխարհում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 10 047-ի, Իտալիայում մահացությունն անցել է Չինաստանում մահացությունից

20 մարտի, 2020  09:44

Աշխարհում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 10 047-ի: Վարակման հաստատված դեպքերի թիվը կազմում է 245 881, առողջացածների՝ 88 465: Այս մասին հայտնում է worldometers.info/coronavirus/ ռեսուրսը, որը հրապարակում է աշխարհի երկրների պաշտոնական աղբյուրներից հավաքած կորոնավիրուսի վերաբերյալ վերջին տվյալները:

Ռեսուրսի տվյալներով՝ Իտալիայում կորոնավիրուսի հետեւանքով մահացությունն անցել է Չինաստանում մահացությունից. Չինաստանում համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է վարակման 80 967 եւ մահվան 3248 դեպք, Իտալիայում՝ 41 035 հաստատված դեպք եւ 3405 մահ:

Իրանում գրանցվել է վարակման 18 407 եւ մահվան 1284 դեպք, Իսպանիայում՝ վարակման 18 077 եւ մահվան 831 դեպք, Գերմանիայում՝ 15 320 հաստատված դեպք եւ 44 մահ, ԱՄՆ-ում՝ վարակման 14 363 եւ մահվան 217 դեպք, Ֆրանսիայում՝ 10 995 վարակում եւ 372 մահ: Հարավային Կորեան, որը շաբաթներ առաջ հաստատված դեպքերի թվով առաջին տեղերում էր, հիմա 8-րդ տեղում է. այնտեղ կորոնովիրուս է հաստատվել 8652 պացիենտի մոտ, գրանցվել է մահվան 94 դեպք:

Վերջին տեղեկություններով՝ Հայաստանում կորոնավիրուսը հաստատվել է 122 պացիենտի մոտ, նրանցից մեկն առողջացել է (տեղեկությունը հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թոորոսյանը, այս թվերն արտացոլված են նաեւ worldometers.info/coronavirus/-ի հաշվետվության մեջ): Այս պահին երկուսի մոտ թոքաբորբ է, սակայն նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Մնացյալն իրենց լավ են զգում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է