• Latest news▼

Որքա՞ն երկար կորոնավիրուսը կարող է պահպանվել սառցախցիկում

21 մարտի, 2020  11:31

Եթե COVID-19-ը նման է այլ կորոնավիրուսներին, ապա այն, ամենայն հավանականությամբ, կարող է պահպանվել մինչեւ 2 տարի զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում: Նման կարծիք է հայտնել Աբու Դաբիում Քլիվլենդի կլինիկայի ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի վարիչ, բժիշկ Մոհամադ Մոոտին:

Al Arabiya-ի հաղորդմամբ՝  Մոոտին համոզված է, որ  էքստրեմալ ցածր ջերմաստիճանը չի կարող սպանել նոր կորոնավիրուսը: Մասնագետի խոսքով՝ կորոնավիրուսի նմանատիպ շտամմների հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք կարող են պահպանվել մինուս 20 աստիճանի պայմաններում:

Բացի այդ, վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսները կարող են պահպանվել մինչեւ 72 ժամ միջինի ջերմաստիճանի պայմաններում:

«Պարբերաբար ձեռքերը լվանալով, մարդիկ կարող են նվազագույնի հասցնել կորոնավիրուսով վարակման ռիսկը»,- ասել է մասնագետը:

Նա նաեւ հիշեցրել է, որ վարակման կանխարգելման համար պետք է հետեւել հիգիենայի կանոններին եւ սոցիալական դիստանցիային: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll