• Latest news

Վիրաբույժները կնոջ որովայնի խոռոչից հեռացրել են ֆուտբոլի գնդակի չափով ուռուցքը

21 մարտի, 2020  09:53

Ռուսաստանի Նոր Ուրենգոե քաղաքում վիրաբույժները կնոջ որովայնի խոռոչից հեռացրել են ֆուտբոլի գնդակի չափով ուռուցքը:

Բացի հսկայական ուռուցքից՝ կնոջ մոտ եղել է նաեւ շաքարային դիաբետ եւ սրտի իշեմիկ հիվանդություն: Բացի այդ, նա կաթված է տարել: Հենց այդ պատճառով ավելի վաղ մի քանի կլինիկա հրաժարվել է վիրահատություն կատարել: Այդ ժամանակ կնոջ ընտանիքը որոշել է նրան տեղափոխել Նոր Ուրենգոե քաղաքի հիվանդանոց, որտեղ նա բարդ վիրահատության է ենթարկվել:

Ստացիոնար բուժման ընթացքում բժիշկներին հաջողվել է կոմպենսացնել շաքարային դիաբետն ու կարգավորել արյան ճնշումը: Դրանից հետո պացիենտին տեղափոխել են օնկոլոգիական բաժանմունք, որից հետո վիրահատել են: Հսկայական ուռուցքը հեռացնելու համար մի քանի ժամ է պահանջվել:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll