• Latest news

Կա՞ արդյոք կապ կյանքի տեւողության եւ մազերի գույնի միջեւ

30 մարտի, 2020  23:36

Մուգ գույնի մազերով մարդիկ կյանքի տեւողությամբ սովորաբար զիջում են բաց գույնի մազերով մարդկանց։ Այսպիսի անսպասելի եզրակացություն են արել Nature Communications ամսագրում հրապարակված նոր հետազոտության հեղինակները։

Գիտնականները ուսումնասիրել են ավելի քան 200 000 տղամարդկանց գենոմը եւ պարզել, որ թխահերների մոտ սեռական հասունացումը ավելի վաղ է սկսվում, քան շիկահերների մոտ։ Իսկ վաղ սեռական հասունացումը, ինչպես արդեն հայտնի էր գիտնականներին, բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների եւ երկրորդ տիպի շաքարախտի զարգացման հավանականությունը

Հեղինակները ենթադրում են, որ կապ կա սեռական հասունացման եւ մազերի գույնի միջեւ, եւ դա կապված է հիպոֆիզի աշխատանքի հետ, որը օրգանիզմի զարգացումը կարգավորող հորմոններ է արտադրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել