• Latest news

Կորոնավիրուսով վարակված 7 շաբաթական երեխայի մայրը պատմել է հիվանդության ախտանիշների մասին. Daily Mirror (ֆոտո)

31 մարտի, 2020  13:30

Անգլիայի Էսսեքս կոմսությունից Թոնի Ռոուդսը պատմել է իր 7 շաբաթական երեխայի մոտ կորոնավիրուսի ախտանիշների մասին, հաղորդում է Daily Mirror-ը: 

Թոնիի խոսքով՝ իր որդին՝ Քերթիսը, մի քանի օր լաց է եղել եւ 12 ժամ հրաժարվել է ուտելիքից:

«Առավոտյան մենք նկատեցինք, որ նրա մաշկը կարմրել է, աչքերը բորբոքվել են: Նա հազում էր եւ փռշտում, քնկոտ էր եւ չէր ուզում ուտել»,- պատմել է երեխայի մայրը:

Մտահոգված ծնողները նրան հիվանդանոց են տարել, որտեղ բժիշկները որոշել են, որ երեխայի մոտ սեպսիս է: Նրան հակաբիոտիկներ են ներարկել եւ նրան հսկողության տակ թողել 48 ժամ: Բացի այդ, կորոնավիրուսի թեստ են անցկացրել, սակայն արդյունքները հայտնի են դարձել մի քանի օր անց:

2 օրում երեխային հակաբիոտիկներ են ներարկել: Երեխան սկսել է վերականգնվել, եւ նրան դուրս են գրել հիվանդանոցից: Սակայն հաջորդ օրը պարզվել է, որ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել:

«Քերթիսն արդեն ապաքինվում է, նրա հետ ամեն ինչ կարգին է»,- ասել է երեխայի մայրը:

Թոնին Facebook-ում հրապարակել է երեխայի հիվանդության պատմությունն ու բոլոր մարդկանց կոչ արել անհապաղ հիվանդանոց դիմել առաջին ախտանիշների դեպքում:

 «Քերթիսի մոտ բարձր ջերմություն կամ չոր ու չդադարող հազ չկար: Մենք քիչ բան գիտենք, թե ինչպես է այդ վիրուսն արտահայտվում երեխաների մոտ: Այդ պատճառով մենք որոշեցինք կիսվել մեր պատմությամբ եւ նշել, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել: Խնդրում եմ, եթե ձեր երեխայի առողջությունը վատացել է, նրան անմիջապես հիվանդանոց տարեք»,- նշել է նա:

Նշենք, որ մարտի 29-ին ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել են կորոնավիրուսից երեխայի առաջին մահվան մասին: Դեպքը տեղի է ունեցել Չիկագոյում: ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված ամենաերիտասարդ պացիենտը, վերջին տվյալներով, Նյու Յորքից 3 շաբաթական երեխան է:    

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է