• Latest news

Որքա՞ն է կորոնավիրուսը հագուստի միջոցով տուն բերելու հավանականությունը

4 ապրիլի, 2020  11:02

Հնարավո՞ր է արդյոք կորոնավիրուսը տուն բերել հագուստի միջոցով: Պարզվում է, որ` այո, պնդում է Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր ծերաբույժ Օլգա Տկաչյովան:

«Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ մի քանի ուսումնասիրություններ ցույց են տվել, որ COVID-19-ի հարուցիչը կարող է «գոյատեւել» տարբեր մակերեւույթների վրա, ընդ որում, ոմանց վրա` բավականին երկար` մինչեւ 3 օր:

«Հագուստի միջոցով վիրուս տեղափոխել հնարավոր է: Կոնտակտային ճանապարհ գոյություն ունի: Ուստի հագուստը կարող է աղբյուր լինել»,- նշել է մասնագետը:

Ըստ նրա` կան պարզ եղանակներ վիրուսը տեղափոխելու առումով վտանգավոր իրերի վնասազերծման համար: «Հագուստը հարկավոր է ինչ-որ առանձին տեղ կախել, եւ երկու օրից վիրուսը կմեռնի: Լվանալ այն հարկավոր է 60 աստիճանով: Լրացուցիչ եռացում անհրաժեշտ չէ: Եթե հագուստը լվացվել է, ապա պետք չէ անհանգստանալ, դրա վրա ոչինչ չկա»,- ասել է մասնագետը:

Ավելի վաղ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (CDC) եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդներ էին ներկայացրել համաճարակի պայմաններում հագուստի խնամքի հետ կապված: Այդպես, տուն վերադառնալիս խորհուրդ է տրվում տնային հագուստ հագնել, իսկ դրսի հագուստը` լվանալ կամ մակերեսն ախտահանել խոնավ անձեռոցիկով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է