• Latest news

Ինչպե՞ս է ձեռքերի չորացման եղանակն ազդում կորոնավիրուսի տարածման վրա

21 ապրիլի, 2020  09:41

Վարակի, այդ թվում նոր կորոնավիրուսի տարածման կանխման համար կարեւոր է ոչ միայն ձեռքերը ճիշտ լվանալը, այլեւ ճիշտ չիորացնելը: Գիտնականներն այս մասին հայտնել են կլինիկական մանրէաբանության եւ վարակիչ հիվանդությունների եվրոպական կոնգրեսում, որը COVID-19-ի համավարակի պայմաններում անցկացվել է առցանց ռեժիմում:

Նոր հետազոտության հեղինակները համեմատել են թղթե սրբիչների եւ ձեռքերը օդով չորացնող սարքերի էֆեկտները, հայտնում է Forbes-ը: Վիրուսային աղտոտում խթանելու համար փորձի ժամանակ օգտագործվել են բակտերիոֆագերը՝ վիրուսներ, որոնք կարող են բակտերիաներով վարակել, բայց մարդու համար անվտանգ են:

Հետազոտության մասնակիցների ձեռքերն աղտոտել են բակտերիոֆագերով, որից հետո նրանք պետք է ձեռքերը վատ լվանային, դրանք չորացնեին թղթե սրբիչով կամ օդով չորացնող սարքի միջոցով: Դրանից հետո նրանք պետք է դիպչեին տարբեր մակերեւույթների, ներառյալ դռան բռնակները, բազրիքները, հեռախոսները, բազկաթոռների բռնակները, ինչպես նաեւ ձեռքերը քսեին հագուստին: Գիտնականներն այնուհետեւ ստուգել են այս բոլոր մակերեւույթների վրա բակտերիոֆագերի առկայությունը:

Պարզվել է, որ աղտոտված են եղել 11 մակերեւույթներ, որոնց դիպել են ձեռքերը տաք օդով չորացրած մարդիկ, եւ 6 մակերեւույթներ՝ թղթե սրբիչներով չորացրած ձեռքերով հպվելուց հետո: Ավելին՝ մակերեւույթների վրա վիրուսների խտությունը 10 անգամ ավելի էր ձեռքերի համար չորացնող սարքերի օգտագործումից հետո:

Այսպիսով, մասնագետները խորհուրդ են տալիս ձեռքերը չորացնել, այնուամենայնիվ, թղթե սրբիչներով, հատկապես հիմա՝ COVID-19-ի համավարակի պայմաններում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել