• Latest news

Գիտնականները պարզել են, թե ինչու է էլեկտրոնային ծխախոտ ծխելը վտանգավոր հղի եւ կերակրող կանանց համար

30 ապրիլի, 2020  09:38

Այն մայրերի երեխաները, ովքեր էլեկտրոնային ծխախոտ կամ նիկոտինի փոխարինող միջոցներ են օգտագործում, գանգի դեֆեկտների զարգացման մեծ վտանգի են ենթարկված կրծքով կերակրելու ընթացքում: Այս մասին հաղորդվում է The FASEB Journal-ում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ:

Փորձարկումներն անցկացվել են մկների վրա, որոնց ընթացքում ձագերին կերակրող մկան խմելու ջրի մեջ նիկոտին է ավելացվել` օրական ծխախոտի կես կամ մի ամբողջ տուփին համարժեք քանակությամբ:

Գիտնականները պարզել են, որ 15-օրական ձագերի մոտ գլխի գագաթի հատվածում գանգի հոդերը նեղացել են, ինչը ժամանակից շուտ սոսնձման գործընթացի է հանգեցրել: Քանի որ մկներն այս տարիքում ջուր չեն խմում, կրծքի կաթը նիկոտինի ազդեցության միակ հնարավոր աղբյուրն էր:

Գիտնականները նշում են, որ նորածինների շրջանում գանգի նման անոմալիան ոչ միայն փոխում է գլխի ձեւը, այլեւ կարող է նյարդավիրաբուժական միջամտություն պահանջել` ուղեղին բավարար տարածք տրամադրելու համար:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել