• Latest news

Ֆրանսիայում երեխաների մոտ վտանգավոր ախտանիշ է հայտնաբերվել, որը կարող է կապված լինել կորոնավիրուսի հետ

29 ապրիլի, 2020  18:58

Ֆրանսիայում 15 երեխաների մոտ վտանգավոր ախտանիշ է հայտնաբերվել, որը կարող է կապված լինել կորոնավիրուսի հետ: Այս մասի Franceinfo-ին հայտնել է  Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը:

Նրա խոսքով՝ նա Փարիզի բժիշկներից տեղեկություն է ստացել այն մասին, որ Ֆրանսիայում մոտ 15 երեխա բարձր ջերմություն ունի, մարսողական համակարգի հետ կապված խնդիրների եւ անոթների բորբոքում, ինչը կարող է սրտային անբավարարության հանգեցնել:

Սակայն նախարար հաղորդմամբ՝ երեխաներից ոչ ոք չի մահացել:

Նա նշել է, որ դիմում է բժիշկներին, գիտնականներին, որպեսզի վերջիններս կարող են որքան հնարավոր է արագ պարզել՝ արդյոք կա կապ կորոնավիրուսի եւ այդ երեւույթների միջեւ:

Հարցին, թե արդյոք դա կարող է նպաստել նրան, որպեսզի Ֆրանսիայում չբացվեն դպրոցները, Օլիվյե Վերանը պատասխանել է, որ այս փուլում նման որոշում դեռ չկա:     

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll