• Latest news

Վտանգավո՞ր է արդյոք սմարթֆոնից ճառագայթումը

25 մայիսի, 2020  09:43

Սմարթֆոնից իսկապես ճառագայթում տեղի է ունենում, բայց այն արդյո՞ք վտանգավոր է: Մասնագետներն այս հարցում առայժմ միասնական կարծիքի չեն: «Պրայմ» գործակալության հետ զրույցում այս մասին ասել է Քիմիական ֆիզիկայի խնդիրների ինստիտուտի աշխատակից, տեխնիկական գիտությունների թեկնածու Սվետլանա Աֆանասեւան (Ռուսաստան):

Նրա խոսքով՝ աշխատելու ժամանակ ցանկացած սարք, այդ թվում՝ սմարթֆոնը, էլեկտրամագնիսական ճառագայթում ունի: Մեծ չափաքնակների դեպքում այդ ճառագայթման ազդեցությամբ օրգանիզմի մոլեկուլները սկսում են ավելի արագ տատանվել եւ տաքանալ: Սակայն, ինչպես պնդում է մասնագետը, սմարթֆոնից ճառագայթումն այնքան փոքր է, որ չի կարող բարձրացնել մարդու մարմնի ջերմությունը:

Մի քանի հետազոտողներ, սակայն, կարծում են, որ հեռախոսից ճառագայթումը կարող է մեծացնել ուղեղի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Հարկ է նշել, որ այս հարցում գիտնականների կարծիքները տարբեր են:

Մասնագետի խոսքով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2011 թվականի հաշվետվության մեջ ռադիոհաճախություններում, ներառյալ բջջային կապը, էլեկտրամագնիսական ճառագայթումը դասվել է 2B կարգին:

«Այսինքն՝ ագենտներին, որոնք գուցե մարդու համար քաղցկեղածին են»,- նշել է Աֆանասեւան՝ հավելելով, որ այս կարգի մեջ են մտնում նաեւ ալոե վերան եւ թթու դրած բանջարեղենը:

Արժե, այնուամենայնիվ, զանգերի քանակը կրճատել, որ հեռախոսը գլխին մոտ պահվի նվազագույն չափով, խորհուրդ է տվել մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել