• Latest news

Նոր հետազոտությունը վիճարկում է այն տեսությունը, որ D վիտամինի մեծ քանակությունը կարող է օգնել COVID-19-ի դեմ պայքարում

27 մայիսի, 2020  22:45

Սուրեյի համալսարանի նոր հետազոտությունը վիճարկում է այն տեսությունը, որ D վիտամինի մեծ քանակությունը կարող է օգնել COVID-19-ի դեմ պայքարում եւ խուսափել ծանր ախտանիշներից, հայտնում է BMJ Nutrition, Prevention & Health-ը:

ԱՄՆ-ից, Միացյալ թագավորությունից եւ Եվրոպայից հետազոտողների միջազգային խումբը համաձայն է՝ ուղղակի բավարար ապացույցներ չկան, որ D վիտամինն արդյունավետ է COVID-19-ի եւ դրա ծանր ախտանիշների կանխարգելման կամ բուժման համար: Հետազոտության հեղինակները առանձնապես նախազգուշացնում են խուսափել որպես կորոնավիրուսից պաշտպանվելու միջոց D վիտամինի բարձր չափաքանակների ընդունունից:

«Օրգանիզմում D վիտամինի համարժեք քանակությունը մեր ընդհանուր առողջության համար վճռական նշանակություն ունի. դրա չափազանց փոքր քանակությունը կարող է ռախիտ առաջացնել կամ բերել օստեոպորոզի զարգացման, բայց չափից շատն էլ կարող է արյան մեջ կալցիումի մակարդակը մեծացնել, ինչը հատկապես վանգավոր է»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, Սուրեյի համալսարանի սննդային գիտությունների դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Սյու Լանհեմ-Նյուն:

Հետազոտական խումբը ստուգել է վիրուսային ինֆեկցիաների վրա D վիտամինի ազդեցության մասին եղած բոլոր տվյալները եւ չի գտել այն բանի ապացույցը, որ D վիտամինի մեծ չափաքանակները կարող են օգնել COVID-19-ի դեմ պայքարում: D վիտամինի չափից ավելի մեծ քանակության ընդունումը, համենայնդեպս, կարող է շատ դեպքերում բարդություններ առաջացնել: Նրանց կարծիքով՝ կորոնավիրուսի դեմ D վիտամինի առավելությունները գովազդող պնդումները հիմնված են ոչ համարժեք հետազոտությունների վրա:

«Մեր օրգանիզմը D վիտամինի մեծ մասը ստանում է արեգակնային լույսից, սակայն մարդկանցից շատերի համար, հատկապես նրանց, ովքեր ներկայիս համավարակի ժամանակ ինքնամեկուսանում են եւ արեգակնային լույսին սահմանափակ հասանելիություն ունեն, բավարար քանակությամբ D վիտամին ստանալը կարող է իրատեսական խնդիր լինել: Խորհուրդ է տրվում հավելել D վիտամին, բայց դա պետք է արվի բժիշկների ղեկավարությամբ,- նշում է հետազոտության համահեղինակ, Բիրմենգեմի համալսրանի պրոֆեսոր Կարոլին Գրեյգը: - Չնայած կան այն բանի որոշ վկայություններ, որ D վիտամինի ցածր մակարդակը կապված է շնչուղիների սուր ինֆեկցիաների հետ, ներկայումս բավարար ապացույցներ չկան, որ D վիտամինը COVID-19-ի բուժման միջոց է, եւ հարկ է խուսափել այն չափից շատ գործածելուց, քանի որ դա կարող է վնասակար լինել»:

«D վիտամինի վերաբերյալ Public Health England-ի վերջին հանձնարարականների համաձայն՝ մենք մարդկանց խորհուրդ ենք տալիս ձմեռային ամիսներին (հոկտեմբերից մարտ) եւ ամբողջ տարի օրական ընդունել D վիտամինի 10-ական մկգ, եթե փողոցում լինելու նրանց ժամանակը սահմանափակված է,- հայտարարել է պրոֆեսոր Ջուդի Բաթրիսը: - Օրգանիզմում վիտամինի մակարդակները կարող են նաեւ լրացվել հավասարակշռված սննդակարգով, որը ներառում է վիտամիններ պարունակող մթերքներ՝ յուղոտ ձուկ, կարմիր միս, ձվի դեղնուց եւ հարստացված մթերքներ, ինչպես նախաճաշին փաթիլները, եւ արեգակնային լույսի անվտանգ ազդեցություն D վիտամինի մակարդակի բարձրացման համար»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ