• Latest news

Գիտնականները երիկամներում քարերի առաջացման ռիսկը հայտնաբերելու համար արագ թեսթ են ստեղծել

3 հունիսի, 2020  09:48

Փենսիլվանիա Նահանգի եւ Սթենֆորդի համալսարանի գիտնականները մշակել են SLIPS-LAB էքսպրես-թեսթ, որն ընդամենը 30 րոպեում հայտնաբերում է երիկամներում քարերի առաջացման ռիսկը։ Իրենց աշխատանքի արդյունքները գիտնականները հրապարակել են Science Advances ամսագրում։

Երիկամներում քարերն իրենցից ներկայացնում են հանքանյութերի եւ աղերի կուտակումներ, որոնք կարող են սուր ցավ եւ միզարտադրող համակարգի խցանում առաջացնել։ Ամբողջ աշխարհում դա շատ տարածված խնդիր է, սակայն այսօրվա դրությամբ մեզի անալիզը նյութերի հայտնաբերման համար, որոնք նպաստում են քարերի առաջացմանը երիկամներում, բարդ եւ աշխատատար է, որի պատճառով այն ոչ բավարար է օգտագործվում կլինիկական պրակտիկայում։ Պացիենտներին անհրաժեշտ է 24 ժամվա ընթացքում հավաքել որոշակի քանակի մեզ եւ ուղարկել լաբորատորիա, որտեղ թանկարժեք սարքվորումներով անցկացվում է անալիզ, որի արդյունքները մեկ շաբաթից ոչ շուտ են պատրաստ լինում։

Իսկ նոր թեսթը այդ նյութերն ընդամենը 30 րոպեում է գտնում։

Մշակողների խոսքերով՝ էքսպրես-անալիզը չի պահանջում հատուկ սարքավորումներ եւ կարող է անցկացվել բժշկի աշխատասենյակում ու նույնիսկ տնային պայմաններում։ Այդ թեսթի համար հետազոտողները մշակել են հայտնաբերման բիոմետրիկ համակարգ՝ սահուն ծակոտկեն մակերեւույթով՝ SLIPS-LAB։

SLIPS-LAB-ի ցածր գինը, արագությունը եւ կիրառման պարզությունը կարող են օգնել բժիշկներին՝ բարելավել միզաքարային հիվանդությամբ պացիենտների կլինիկական բուժումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։