• Latest news

Շագանակագեղձի քաղցկեղի թեստը կդառնա առավելագույնս ճիշգրիտ. խոստանում են գիտնականները

3 հունիսի, 2020  23:35

Բիրմինգեմի համալարանի գիտնականները մշակել եւ արտոնագրել են շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման նոր տեխնոլոգիա: Կարծիք կա, որ այս թեստի արդյունքներն ավելի ճշգրիտ կլինեն, քան այսօր օգտագործվող հետազոտությունների արդյունքները:

Նոր մեթոդի կլինիկական փորձարկումները պետք է սկսվեն այս աշնանը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Հիմա շագանակագեղձի ստանդարտ թեստն արյան մեջ որոնում է շագանակագեղձային հատուկ հակագեները (ՇՀՀ), որը ոչ միշտ է արտացոլում իրական վիճակը: Թեստի դրական արդյունքից հետո գրեթե 50 տոկոս դեպքերում հետագա հետազոտությունները չեն հաստատել քաղցկեղի առկայությունը, քանի որ ՇՀՀ մակարդակը բարձրանում է ոչ միայն քաղցկեղի դեպքում: Ընդ որում՝ քաղցկեղով տղամարդկանց մոտ 25 տոկոսը ՇՀՀ բարձր մակարդակ չի ունենում:

Նոր մեթոդն օգտագործում է բարդ շաքարները, որի շնորհիվ հնարավոր է ախտրոշումը կատարել հիվանդության ավելի վաղ փուլում: Գիտնականները ստացել են հատուկ գլիկանի՝ արյան շաքարի կառուցվածքը, որը կարողանում է միանալ սպիտակուցային մոլեկուլներին:

ՇՀՀ մոլեկուլը կարող է ունենալ 56 տարբեր շաքարներ, որոնք ամրացված են նրան, բայց միայն չորսն են կապված շագանակագեղձի քաղցկեղի հետ: Հետեւաբար հատկանշական շաքարների հայտնաբերումը ցույց է տալիս ոչ միայն քաղցկեղի առկայությունը, այլեւ դրա ագրեսիվության աստիճանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել