• Latest news

Հայաստանը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսի դեպքերի թվով հայտնվել է աշխարհում 15-րդ տեղում

13 հունիսի, 2020  12:10

Հայաստանը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսի դեպքերի թվով հայտնվել է աշխարհում 15-րդ տեղում: Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ Հայաստանում արդեն գրանցվել է վարակման 16 004 դեպք՝ սա 5401 դեպք է մեկ միլիոն բնակչությանը:

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Հայաստանը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքերի թվով աշխարհում 19-րդ տեղում էր, հունիսի 8-ին երկիրն այս ցուցանիշով 20-րդ տեղում էր, հունիսի 5-ին՝ 22-րդ տեղում, իսկ 10 օր առաջ՝ հունիսի 3-ին, 28-րդ:

COVID-19-ի հետ կապված մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 264-ի: Սա կազմում է մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող մահվան 89 դեպք, եւ այս ցուցանիշով Հայաստանը հիմա աշխարհում 33-րդ տեղում է:

ԱՄՆ-ն, որը վարակման հայտնաբերված բացարձակ թվով (2 117 027) աշխարհում առաջատարն է, մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող դեպքերի թվով (6398) աշխարհում 12-րդ տեղում է՝ ընդամենը 2 տեղով բարձր, քան Հայաստանը:

13-րդ տեղում է Իսպանիան (միլիոնին 6209 դեպք), 14-րդ՝ Բելառուսը (5558), 16-րդ՝ Իսլանդիան (5297):

Առաջին երեք տեղերը, ինչպես նախկինում, զբաղեցնում են Կատարը, Սան Մարինոն եւ Վատիկանը՝ համապատասխանաբար մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող վարակման 27 277, 20 455 եւ 14 981 դեպքերով:

Չինաստանը, որտեղ համավարակը սկսվել է, միլիոն բնակչությանը բաժին ընկնող վարակման դեպքերի թվով (58) աշխարհում 180-րդ տեղում է: Նա երեք օր առաջ զբաղեցնում էր աշխարհում 178-րդ տեղը: Վերջին 3 օրում այնտեղ հայտնաբերել են վարակման ընդամենը 29 նոր դեպք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։