• Latest news

Բուժում տանը. որքա՞ն բարձր է ընտանիքի անդամների շրջանում կորոնավիրուսով վարակման ռիսկը

18 հունիսի, 2020  14:42

Որքա՞ն բարձր է ընտանիքի անդամից կորոնավիրուսով վարակման ռիսկը, եթե նա տանն է բուժվում: Հետազոտության համաձայն, որը հրապարակվել է вամսագրում The Lancet ամսագրում, ընտանիքի անդամից վարակվելու ռիսկը մի քանի անգամ բարձր է, քան նրանից, ով չի ապրում նույն հարկի տակ: Ավելին, մտերիմներից ավելի հաճախ վարակվում են տարեցները:

Ինչպես հայտնում է medportal.ru-ն, վերլուծությունը հիմնված է կորոնավիրուսով վարակված 349 հիվանդների եւ նրանց 1964 հարազատների տվյալների վրա:

Պարզվել է, որ կորոնավիրուսով վարակվածները հազվադեպ են վիրուսը տարածել տնից դուրս, հավանականությունը կազմել է 2,4 տոկոս: Իսկ ահա ընտանիքի անդամներին վարակման ռիսկը բարձր է՝ 17,1 տոկոս:

Ամենից հաճախ ռիսկի խմբում են 60 տարեկանից բարձր մտերիմները:

«Մեր վերլուծությունը խոսում է այն մասին, որ կորոնավիրուսով վարակված մարդիկ վարակիչ են մինչ ախտանիշների հայտնվելը, ինչը կարող է պանդեմիայի ընթացի դեմ պայքարը դժվարացնում է: Ակտիվ դեպքերի բացահայտումն ու մեկուսացումը կարող է լինել կանխարգելման բանալին ինկուբացիոն շրջանում»,-նշել է հետազոտության համահեղինակ, Ֆլորիդայի համալսարանի բժիշկ Յանգ Յանգը:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել