• Latest news

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել. ԱՀԿ

22 հունիսի, 2020  16:10

Հունիսի 21-ին աշխարհում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել՝ 183.020 մարդ: Այս մասին նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:

«Լենտա»-յի փոխանցմամբ՝ նոր դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Ամերիկայում: Երկրների շարքում առաջատար են Բրազիլիան (55.000), ԱՄՆ-ն (37.000) եւ Հնդկաստանը (մոտ 15.000 նոր դեպք):

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9 051 949-ի: Ըստ worldometers.info-ի տվյալների՝ մահացել է 470 822 հիվանդ, վերականգնվել է 4 842 043-ը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ հունիսի 22-ի ժամը 11-ի դրությամբ գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 320 դեպք: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների՝ հունիսի 22-ի դրությամբ հաստատվել է  կորոնավիրուսով վարակման ընդհանուր 20588 դեպք: 360 հիվանդ մահացել է (օրական 10 մարդ): Անցած օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակված եւս 3 հիվանդ մահացել է այլ հիվանդություններից: Գրանցվել է ընդհանուր 117 այդպիսի դեպք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել