• Latest news

Ե՞րբ է ճիշտ կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների թեստ հանձնել

27 հունիսի, 2020  12:27

Կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների թեստ կարելի է հանձնել հիվանդության առաջին ախտանիշների հայտնվելուց 2 շաբաթ կամ մեկ ամիս հետո: Սակայն մինչ այժմ հայտնի չէ, թե արդյոք վարակի նկատմամբ իմունիտետ է ձեւավորվում նրանց մոտ, ում մոտ հակամարմիններ են հայտնվել, եւ եթե այո, որքան են դրանք պահպանվում:

Ինչպես հայտնում է medportal.ru-ն, Կոկրեյնովի սիստեմատիկ տեսության մեջ, որի արդյունքները հրապարակվել են British Medical Journal-ում, ներառվում են հակամարմինների 52 հետազոտություններ, որոնք անցկացվել են Եվրոպայում, Չինաստանում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում:

Պարզվել է, որ կորոնավիրուսի ախտանիշների հայտնվելուց մեկ շաբաթ անց թեստավորումը հայտնաբերել է հակամարմիններ միայն 30 տոկոս պացիենտների մոտ: Սակայն հետազոտությունների ճշգրտությունն ավելացել է մինչեւ 72 տոկոս 2 շաբաթ հետո եւ մինչեւ 94 տոկոս 3 շաբաթ հետո:

Հակամարմինների վերաբերյալ շատ հարցեր դեռ անպատասխան են մնում: Գիտնականները դեռ չգիտեն՝ որքան երկար է տեւում հակամարմինների մակարդակի աճը, արդյոք հակամարմիններ հայտնվում են թեթեւ եւ առանց ախտանիշների ընթացքի ժամանակ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է