• Latest news

Երիտասարդ կանայք սկսել են հեշտոցի պլաստիկ վիրահատությա՞ն դիմել

26 հուլիսի, 2014  23:45

Ներկայումս պլաստիկ վիրահատությունները համատարած բնույթ են կրում: Մասնավորապես, առավել լայն տարածում ունեն քթի եւ կրծքի ուղղմանը միտված վիրահատությունները, թեեւ կոսմետիկ ձեւափոխման մեկ այլ տեսակ՝ լաբիապլաստիկան եւս վերջին տարիներին սկսել է շարունակական թափ հավաքել: Խոսքը սեռական շուրթերի չափերի փոքրացման մասին է:

Հեշտոցի պլաստիկ վիրահատության հեղինակության աճը գլխավորապես Միացյալ Նահանգներում է նկատվում: 2001թ.-ի համեմատությամբ, 18-24 տարեկան կանանց շրջանում իրականացվող լաբիապլաստիկ վիրահատությունների թվաքանակը ներկայումս 5 անգամ բարձր է. վերջին չորս տարիներին գրանցված միջին տարեկան ցուցանիշը 1150 է կազմում: Պլաստիկ վիրահատության դիմելու դրդապատճառը հեշտոցի «նորմալ» տեսքի ապահովումն է, հաղորդում է Medical Daily-ն:

Քուինսլենդի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ 2013թ. իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կանայք պատկերացում անգամ չունեն, թե հեշտոցի արտաքին տեսքը որքան տարբեր կարող է լինել: Այդուհանդերձ, վիրահատական միջամտությամբ ուղղված շուրթերի լուսանկարներ տեսնելով, նրանցից շատերի մոտ իդեալական հեշտոց ունենալու ցանկություն է առաջանում:

Հեշտոցը մեծ ու փոքր շուրթերից է բաղկացած, որոնցից առաջինը նաեւ արտաքին, իսկ երկրորդը՝ ներքին շուրթեր են կոչվում: Հեշտոցի ներքին շուրթերը ծննդաբերության արդյունքում կամ տարիքի հետ երանգազրկվելու եւ մեծանալու հատկություն ունեն: Երբեմն էլ ի ծնե մեծ եւ հաստ շուրթերի՝ շուրթային հիպերտրոֆիայի դեպքեր են նկատում, ինչը կարող է սեռական հարաբերությունների ընթացքում անհարմարավետության եւ վստահության կորստի զգացում առաջացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել