• Latest news

Հերպեսի վիրուսը կարող է առաջացնել ստամոքսի քաղցկեղ. հետազոտություն

30 հուլիսի, 2020  10:55

Օնկոլոգիական ամենաագրեսիվ հիվանդություններից մեկի՝ ստամոքսի քաղցկեղի զարգացմանը 8-10 տոկոս դեպքերում նախորդում է Էփշթեյն-Բարի վիրուսով (EBV) վարակումը, որը դասվում է հերպես-վիրուսների խմբին: Այս մասին հայտնում են Սինգապուրից եւ Ճապոնիայից գիտնականները, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Գիտնականները հետազոտության ժամանակ պարզել են, որ EBV վիրուսային գենոմը ուղղակիորեն փոխում է կրողի «էպիգենետիկ լանդշաֆտը»՝ ակտիվացնելով գեներ, որոնք կարող են մուտացիայի ենթարկվել եւ օնկոլոգիական հիվանություն առաջացնել:

Մարդու բջիջներում եռաչափ գենոմային կառուցվածքների անալիզը ցույց է տվել, որ կան գենոմի անոմալ ակտիվացված հատվածներ, որոնք հատուկ են վիրուսի առաջացրած ստամոքսի քաղցկեղին: Գիտնականների խոսքով՝ զարմացնող է քաղցկեղի հետ կապված գեները անոմալ ակտիվացնելու վիրուսի ունակությունը:

Հետազոտության հեղինակները կատարել են մարդու բջիջներում եռաչափ գենոմային կառուցվածքների համալիր անալիզ: Արդյունքում հայտնաբերվել են գենոմի անոմալ ակտիվացված հատվածներ, որոնք հատուկ են EBV-դրական ստամոքսի քացկեղին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել