• Latest news

Հայտնի է կանեփի օգտագործման մահացու վտանգը

9 օգոստոսի, 2020  10:47

Բժիշկները եկել են այն եզրակացության, որ կանեփը շատ վնասակար է սրտի համար եւ կարող է հանգեցնել սրտի կաթվածի, գրում է Daily Mail-ը:

Սրտի ամերիկյան ասոցիացիան վերանայել է այս խնդրի վերաբերյալ բոլոր հասանելի տեղեկությունները եւ այժմ խորհուրդ է տալիս խուսափել կանեփի օգտագործումից` սիրտը պաշտպանելու համար:

Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ մարիխուանա ծխելը հանգեցնում է մի շարք նույնպիսի հետեւանքների, ինչպիսիք են ծխախոտ ծխելը, ինչը երբեմն հանգեցնում է ծխողների շրջանում մահվան ելքի:

Հետազոտության մեջ նշվում է, որ եթե կանեփի օգտագործումը, որպես դեղամիջոց, կարող է օգտակար լինել, ապա այն ծխելը, ընդհակառակը, վնասում է սիրտը:

Փորձագետները եկել են այն եզրակացության, որ կանեփի մեջ պարունակվող քիմիական նյութերը ծխելուց հետո մեկ ժամվա ընթացքում կարող են սրտի ռիթմի խափանումներ առաջացնել:

Կանեփի տոքսինները կարող են ազդել արյան ճնշման, սրտի կրճատումների հաճախականության վրա եւ կարող են բորբոքում առաջացնել: Այս բոլոր գործոնները հանդիսանում են սրտի հիվանդությունների եւ ինսուլտների հիմնական մեղավորները:

Կազմակերպության նախազգուշացումը վերաբերում է այն մարդկանց, ովքեր օգտագործում են այս նյութը ինչպես հանգստի, այնպես էլ բժշկական նպատակներով:

Հետազոտության հեղինակ, Կոլորադոյի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Փեյջի խոսքերով՝ կանեփի օգտագործումը կարող է սրտանոթային հիվանդությունների առաջացման, ինչպես նաեւ ինֆարկտների եւ ինսուլտների պատճառ դառնալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել