• Latest news

Դպրոցներում ուսուցիչները կարող են աշակերտներից ավելի ակտիվորեն տարածել կորոնավիրուսը. մասնագետ

24 օգոստոսի, 2020  20:15

Դպրոցներում ուսուցիչները կարող են ավելի ակտիվորեն տարածել կորոնավիրուսը, քան աշակերտները: Այսպիսի կարծիք է հայտնել Public Health England-ի մանկական ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ Շամեզ Լադհանին (Մեծ Բրիտանիա), գրում է The Daily Mail-ը:

Մասնագետի խոսքերով՝ դպրոցների աշխատակիցները աշխատելիս պետք է պահպանեն սոցիալական հեռավորությունը, բայց երբ ուսուցիչները դասարաններում են, նրանք հաճախ խախտում են անվտանգ հեռավորության կանոնը:

Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ տեղեկություն հայտնվեց, որ Անգլիայի 10 000 դպրոցներից միայն մեկն է տուժել կորոնավիրուսի բռնկման հետեւանքով՝ հունիսին դրանք կրկին բացելուց հետո:

Մեկ այլ ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Անգլիայի յուրաքանչյուր 23 000 երեխայից միայն մեկն է վարակվել COVID-19-ով: Ըստ ուսումնասիրության տվյալների՝ հունիսին դասարաններ վերադարձած 1,6 միլիոն դպրոցականներից միայն 70-ի մոտ է COVID-19-ի թեսթի դրական արդյունք եղել: Իսկ ահա դպրոցի աշխատակիցների թվում այդպիսիք 128-ն են եղել: Վերաբացված 23 400 դպրոցներում գրանցվել է միայն 30 բռնկում:

Երեկ հրապարակված վերլուծությունները ցույց են տվել, որ COVID-19-ի դեպքերի մեծ մասը կապված են մանկավարժների շրջանում բռնկումների հետ: Սա հերքում է այն համառ կարծիքը, որ երեխաները, անախտանիշ տանելով հիվանդությունը, կարող են այն ակտիվորեն տարածել այլ մարդկանց շրջանում: Մասնագետի խոսքերով՝ հաջորդ շաբաթ դպրոցները բացելուց հետո ոչ թե երեխաները, այլ հենց ուսուցիչներն ու դպրոցի մյուս աշխատակիցները պետք է ավելի ուշադիր պահպանեն սոցիալական հեռավորությունը, բժշկական դիմակներ կրեն եւ այլ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll