• Latest news

Քաղցր գազավորված ըմպելիքները դեռահասներին ավելի ագրեսիվ են դարձնում

27 օգոստոսի, 2020  09:48

Քաղցր գազավորված ըմպելիքների հաճախակի գործածումը ժամանակի ընթացքում կարող է նպաստել դեռահասների ագրեսիվ պահվածքին։ Այս մասին նշված է Բիրմինգհեմի Ալաբամայի համալսարանի նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of Adolescent Health-ում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ 11 եւ 13 տարեկանում քաղցր ոչ ալկոհոլային ըմպելիքների գործածումը կարող է առաջացնել ագրեսիվ պահվածք։ 13 տարեկանում ագրեսիվ պահվածքը նաեւ կանխատեսել է 16 տարեկանում քաղցր ըմպելիքների գործածման հակումը։

Այս հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ դեռահասների կողմից քաղցր գազավորված ըմպելիքների գործածման կրճատումը կարող է նվազեցնել ագրեսիվ պահվածքը, սակայն ոչ մի կերպ չի ազդում դեպրեսիվ ախտանիշների վրա։

Մի շարք հետազոտություններ քաղցր ոչ ալկոհոլային ըմպելիքների գործածումը կապում են դեռահասների հոգեկան խնդիրների հետ։ Այսպես՝ հաճախակի գործածումը կապված էր դեռահասների հիպերակտիվության, դեպրեսիայի եւ անգամ ինքնասպանության հակումների հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է