• Latest news

Գաջետների մշտական օգտագործումը նվազեցնում է սերմնահեղուկի որակը. հետազոտություն

28 օգոստոսի, 2020  23:44

Գաջետների մշտական օգտագործումը նվազեցնում է սերմնահեղուկի որակը: Այս մասին վկայում են Ամիթ Գրինի եւ նրա գործընկերների կողմից անցկացված հետազոտության արդյունքները, հաղորդում է Sciencedaily-ը:

Մասնագետների տվյալներով՝ լուսարձակող սարքերի հաճախակի ազդեցությունը կապված է սերմնահեղուկի որակի նվազեցման հետ:

«Երեկոյան եւ գիշերային ժամերին էլեկտրոնային սարքերի օգտագործումը, հեռուստացույց դիտելը նվազեցնում են սերմնահեղուկի կոնցենտրացիան: Որքանով մեզ է հայտնի, սա առաջին հետազոտությունն է, որում ասվում է սերմնահեղուկի որակի եւ կարճալիքային լույսի ազդեցության միջեւ կոռելյացիայի նման տեսակների մասին»,-ասում է Գրինը:  

Հետազոտության ընթացքում մասնագետները վերլուծել են 21-59 տարեկան 116 տղամարդկանց սերմնահեղուկի նմուշները: Մասնակիցները հարցաթերթիկներ են լրացրել քնի սովորությունների եւ էլեկտրոնական սարքերի օգտագործման մասին:

Հետազոտությունը նաեւ կոռելյացիա է հայտնաբերել քնի տեւողության եւ սպերմատոզոիդների ընդհանուր քանակի ու դրանց շարժունակության միջեւ: Եվ, հակառակը, նրանց մոտ, ովքեր քիչ են քնում, նկատվել է սերմնահեղուկի ցածր որակ:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել