• Latest news

Գիտնականները արյան մեջ գլյուկոզայի մակարդակը վերահսկելու նոր մեխանիզմ են գտել

1 սեպտեմբերի, 2020  23:48

Օկինավայի գիտության եւ տեխնոլոգիայի ինստիտուտի եւ Riken (Ճապոնիա) բժշկական գիտությունների կենտրոնի գիտնականները մարդու օրգանիզմում հայտնաբերել են CNOT3 սպիտակուցը, որն առանցքային դեր ունի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կարգավորելու գործում:

Ինչպես հայտնում է Medical Express-ը, այս սպիտակուցը ճնշում է մի շարք գեների ակտիվությունը, որոնք հակառակ դեպքում ենթաստամոքսային գեղձի բջիջներին (կղզյակային բետա-բջիջներ), որոնք ինսուլին են արտազատում, կստիպեին սխալ աշխատել, ինչը կարող է հանգեցնել շաքարախտի:

CNOT3 սպիտակուցը արտազատվում է շատ օրգանների կողմից եւ կարգավորում է տարբեր գեները՝ տարբեր հյուսվածքներում: Մասնավորապես, այն գործում է ենթաստամոքսային գեղձի կղզյակային բջիջներում:

Մկների օրինակով փորձագետները ուսումնասիրել են՝ արդյո՞ք շաքարախտով մկների մոտ CNOT3-ի էքսպրեսիան տարբերվում է շաքարախտ չունեցող մկներինից: Ինչպես պարզվել է, դիաբետիկ մկների ենթաստամոքսային գեղձում հայտնաբերվել է CNOT3-ի ցուցանիշների զգալի նվազում:

Սպիտակուցի գործառույթի հետագա ուսումնասիրման համար հետազոտողները արգելափակել են դրա արտադրությունը առողջ մկների բետա-բջիջներում: 4 շաբաթվա ընթացքում կենդանիների նյութափոխանակությունը նորմալ գործել է, սակայն 8-րդ շաբաթում նրանց մոտ գլյուկոզայի հանդեպ լիակատար անհանդուրժողականություն է առաջացել, իսկ մինչեւ 12-րդ շաբաթը` շաքարային դիաբետ: Ստացվում է, որ առանց CNOT3-ի, բետա-բջիջներում սովորաբար անջատված որոշ գեներ միանում են եւ սկսում են սպիտակուցներ արտադրել, եւ դա թույլ չի տալիս բետա-բջիջներին ինսուլին արտադրել՝ ի պատասխան գլյուկոզայի:

Բացի այդ, գիտնականները կապ են գտել CNOT3-ի եւ mRNA-ի անջատված գեների միջեւ (անհրաժեշտ է սպիտակուցների սինթեզի համար): Նորմալ պայմաններում ուսումնասիրված գեների mRNA-ն գործնականում չի արտահայտվում: Բայց երբ CNOT3-ը հեռացվում է, mRNA-ն դառնում է շատ ավելի կայուն: Փաստորեն, սպիտակուցը արտադրվել է կայունացված mRNA-ից, որն անբարենպաստ ազդեցություն է ունեցել հյուսվածքների աշխատանքի վրա: Ուսումնասիրված գեները անջատելու ուղիներից գոնե մեկը նրանց mRNA-ի ապակայունացումն է, որը վերահսկվում է CNOT3-ի ակտիվության միջոցով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել